Թուրքիայի բնակչության 54 տոկոսը մեկ և ավելի օտար լեզվի է տիրապետում
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտը (Eurostat) իրականացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան, որին հաջորդում է Սլովենիան և Շվեդիան։ Երեքի դեպքում էլ երկրում օտար լեզուների իմացության մակարդակը բնակչության շրջանում կազմում է ավելի քան 95 տոկոս։
Ցանկի հետնապահների շարքում տեղ է գտել Թուրքիան։ Ըստ առկա ցուցանիշների՝ Թուրքիայում նվազագույնը մեկ կամ մեկից ավելի լեզու իմացողների թիվը կազմում է բնակչության 54 տոկոսը։