
Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտը

Թուրքիան կաջակցի Պաղեստինի ժողովրդին մինչև Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցվի։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստին, որը տեղի է ունեցել Անկարայում։
«Մենք մեր բոլոր ուժերով և միջոցներով կաջակցենք մեր եղբայրներին և քույրերին մինչև ցեղասպանությունը դադարի, և Գազան ու Պաղեստինը լիովին ազատագրվեն», – ասել է Էրդողանը ՝ նշելով, որ Անկարան միջազգային բոլոր հարթակներում հայտարարում է իր աջակցությունը Պաղեստինին և Իսրայելի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտության մասին։