
Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի խնդիրները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի խնդիրները
Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում շոշափվել են նաև ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերը, 2026 թ.-ին Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացումը:
Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը: