Բաժիններ՝

Թրամփի դեմ դաշնային գործերը կարճվել է

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային գործերը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է հանրապետական անցումային թիմի հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունը՝ որոշումն անվանելով «օրենքի գերակայության մեծ հաղթանակ»։

«Արդարադատության նախարարության այսօրվա որոշումը վերջ է դնում նախագահ Թրամփի դեմ հակասահմանադրական դաշնային գործերին», – ասել է Չունը։

Նա հավելել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները ձգտում են անհապաղ դադարեցնել արդարության քաղաքական կիրառումը և հույսը դնում են երկրի միավորման վրա։

Թրամփի դեմ նախկին դաշնային մեղադրանքները կապված էին 2020 թվականի ընտրություններին ենթադրյալ միջամտության և գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու հետ: Թրամփին փաստացի մեղադրում էին, չնայած 2020 թվականի ընտրություններում իր պարտությանը, իշխանությունն անօրինական կերպով պահելու փորձի համար։ Հանրապետականին առաջադրված ամենածանր հանցագործության համար առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930