
Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության՝ Ալիևը վստահություն է հայտնել, որ Թրամփը «կարևոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում» և հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները խթանելու ուղղությամբ։