
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024թ. տարեվերջին

«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա ընդգծել է, որ 2024-ի առաջին 10 ամսվա ընթացքում ԱՄՆ-ում կատարված ներդրումները 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9․2 տոկոսով կամ՝ 13․4 մլրդ դոլարով։
Գյուլեչը հայտարարել է, որ իրենց նպատակն է տարեվերջյան ներդրումները գերազանցեն 16 մլրդ դոլարը։