ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև միջուկային թեմայով բանակցություններին

Միացյալ Նահանգները չի մասնակցի իրանական միջուկային առաջընթացին նվիրված բանակցություններին, որոնք Ժնևում կայանալու են Իրանի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ոչ, մենք չենք միանա այդ բանակցություններին։ Մենք սերտորեն համակարգում ենք մեր ջանքերը «եվրաեռյակի» մեր գործընկերների հետ Իրանի կողմից միջուկային անվտանգությանն առնչվող իր պարտավորությունների լիարժեք կատարման և դրանք չկատարելու համար նրան պատասխանատվության ենթարկելու շուրջ», – ասել է նա:

Միլլերն ընդգծել է նաև, որ Իրանն, ըստ Վաշինգտոնի, պետք է ապահովի լիակատար համագործակցություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին Իրանի և «եվրաեռյակի» արտաքին գործերի փոխնախարարները կհանդիպեն՝ քննարկելու հարցեր, որոնք վերաբերում են իսլամական հանրապետության և որոշ եվրոպական երկրների միջև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին։ Ավելի ուշ իրանական այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հանդիպումը տեղի կունենա Ժնևում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930