2021 թվականին համաշխարհային տնտեսության աճը կարող է անցյալ տարվա համեմատությամբ կազմել 4,7 տոկոս:
Հնդկաստանի Մախարաշտրա նահանգի Ամալներ քաղաքում մեկուսացման եռօրյա խիստ ռեժիմ են սահմանել, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է:
Եվրամիության անդամ երկրների բնակիչների 20,6 տոկոսի տարիքը 2020 թվականին կազմել է 65 տարեկանից ոչ պակաս:
Բուլղարիայի սանիտարական իշխանությունները սահմանափակումներ են մտցնում երկրում կորոնոավիրուսով վարակվածների կտրուկ աճի պատճառով:
Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովը հայտնել է, որ երկրում մարտի 20-ի դրությամբ 70 միլիոն պատվաստում է իրականացվել:
Տարիներ շարունակ դրամի կայունությունը եղել է Հայաստանում սոցիալական միջավայրի վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Սպառողների եկամուտների դանդաղ աճի պայմաններում ազգային արժույթի կայունությունը հնարավորություն է տվել զսպել ներմուծվող ապրանքների գների բարձրացումը՝ թուլացնելով սոցիալական լարվածությունը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ պաշտպանության նախարար Սեյգեյ Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են Սիբիրում:
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մեծ Բրիտանիայի չափահաս քաղաքացիների կեսն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը:
Ոստիկանությունն Ամստերդամում ջրցան մեքենաներ է կիրառում կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաստատական պատասխանը լրագրողի հարցին, թե մարդասպա՞ն է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոթորկել է միջազգային հարաբերությունները, և այն բացառիկ իրադարձություն է նույնիսկ Վաշինգտոն-Մոսկվա ճգնաժամային հարաբերությունների դեպքում։
«Ներկայումս իրականացվում է ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը, և այդ ազատականացման ծրագրի շրջանակներում առավել քան կանխատեսելի է, որ ՀՀ-ում գործող էլեկտրաէներգետիկ օպերատորը սկսելու է էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից, որն ավելի էժան է լինելու: Հայաստանում էլեկտրաէներգիայի արժեքն աճում է. այս իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի այդ ինքնարժեքը նվազեցնեն և փորձեն դիրքավորվել արտաքին շուկաներում՝ որպես խաղացող:
Չինաստանի առեւտրային կազմակերպությունների հիմնական կապիտալում ներդրումները, բացառությամբ ագրարային տնային տնտեսությունների, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում տարեկան հաշվարկով աճել են 35 տոկոսով՝ մինչեւ 4, 523 տրիլիոն յուան (շուրջ 695,85 միլիարդ դոլար):
ՄԱԿ-ը փախստականների նկատմամբ բռնության աճ, այդ թվում խոշտանգումներ եւ մահապատիժներ է նշում ԱՄՆ-ի վերահսկելի տարածքում փախստականների էլ Հոլ սիրիական ճամբարում, ասված է Ռուսաստանի եւ Սիրիայի միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ հայտարարության մեջ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարտի 18-ին հայտնել է, որ հանրապետության անվտանգության ուժերին հաջողվել է առնվազն 26 ահաբեկչական գործողություններ կանխել 2021 թվականի առաջին ամսիներին։
Ռուսաստանը 2021 թվականի հունվարին արտահանել է 13,73 տոննա չմշակված ոսկի, ինչը 1,5 անգամ ավելի է, քան 2020 թվականի հունվարին: Ըստ որում դրամական արտահայտությամբ արտահանումն աճել է կրկնապատիկ՝ մինչեւ 812 միլիոն դոլար, հետեւում է Դաշնային մաքսային ծառայության տվյալներից։
AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաքումն Իտալիա հետաձգվել է: Առաքման ժամկետը տեղափոխվել է հաջորդ շաբաթ:
Նավթի գլոբալ պահանջարկի վերականգնում մինչեւ մինչճգնաժամային մակարակ տեղի կունենա 2023 թվականից ոչ շուտ:
Լեհաստանում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի պատճառով իշխանությունները որոշում են կայացրել ողջ երկրի տարածքում լայնամասշտաբ կարանտինային միջոցներ ձեռնարկել:
«Իշխանությունները չգիտեն օրենքներ և Սահմանադրություն, և բազմիցս իրենց քայլերով ապացուցել են դա: Երկրորդ՝ այո, մի քանի անգամ Ֆեյսբուքի մակարդակով կամ ԳԱԱ դիմաց կադրային քաղաքականություն որոշելով՝ ցույց են տալիս, որ մեր երկրում պետական ինստիտուտներ այլևս չկան և ամեն ինչ որոշվում է փողոցում: Եվ քանի հանրությունը և ընդդիմությունը թույլ են տալիս այդ գործողությունների տևականությունը, կարծում եմ՝ իշխանությունն օգտվում է այդ հանգամանքից և այս փաստից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Վրաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 422 նոր դեպք:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումը:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածներին թիվը վերջին մի քանի օրերի ընթացքում ավելացել է 16 հազար 33-ով, իսկ մահերի թիվը՝ 207-ով:
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ:
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) փակելը լուրջ հետևանքներ կունենա այդ երկրի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկրում պաշտոնից ազատվել է Կենտրոնական բանկի տնօրեն Նաջի Աղբալը:
Թուրքիայում գործող՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ողջ երկրի տարածքում ակցիաներ են նախաձեռնում Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով:
Բեռլինում Ադրբեջանի դեսպանատանը պատասխանում են քաղաքավարի, բայց վճռական՝ ոչ Բունդեսթագի պատգամավորների կաշառքի պատմությունը չեն մեկնաբանում:
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտարարված է ցունամիի վտանգ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը գերմանական «Die Welit» թերթին տված հարցազրույցում խնդրահարույց է համարել Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցման նախաձեռնությունը։