ՌԴ-ն աջակցել գերիների փոխանակման՝ Օրբանի առաջարկին, սակայն Ուկրաինան մերժել է այն. Պեսկով

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների մասշտաբային փոխանակում իրականացնել և Սուրբ Ծննդյան հրադադար հայտարարել, սակայն Կիևը մերժել է այս նախաձեռնությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հունգարիայի վարչապետը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ (խմբ.՝ դեկտեմբերի 11-ին) կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկ է արել Սուրբ Ծննդի նախօրեին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակում իրականացնել, ինչպես նաև հայտարարել սուրբծննդյան հրադադար», – Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պեսկովն ընդգծել է, որ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել խաղաղության շուրջ բանակցություններից և բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դրանք վերսկսել 2022 թվականի ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա»։

Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան անմիջապես արձագանքել է Օրբանի նախաձեռնությանը։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ դատելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի արձագանքից սոցիալական ցանցերում, ինչպես նաև նրա շրջապատի արձագանքից՝ ուկրաինական կողմը մերժել է Օրբանի բոլոր առաջարկները։

«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղության հաստատման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն։ Ռուսական կողմը լիովին աջակցում է Օրբանի ջանքերին՝ ուղղված խաղաղ կարգավորման և գերիների փոխանակման հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031