Իսլամական համագործակցության կազմակերպության անունից Պակիստանի ներկայացրած բանաձևն ընդունվել է 28 կողմ, 13 ձեռնպահ և 6 դեմ ձայներով, այդ թվում ՝ ԱՄՆ-ի:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը մի քանի ժամ բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն ձնահյուսի վտանգի մեծացման պատճառով կրկին փակվել է։
ԵԽ դեսպաններին ընդունել է նաև Լիխտենշտեյնի իշխան Ալոիս ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնը
Մարդասիրական աշխատողներին վերջերս հասցված հարվածի և անընդհատ սրվող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո մենք անհիմն ենք համարում զենքի մատակարարումների հաստատումը
Ապրիլի 4-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել անժամկետ փակել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը:
«Կրկնում եմ՝ սա մեր իշխանության թուլության արդյունքն է, միայն բողոքում է, հակահարված չի տալիս։ Թշնամին իր գործողություններին համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից չի ստանում, դրա համար էլ անվերջ սադրում է»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Օրսկ քաղաքի իշխանությունները հայտարարել են քաղաքի մի շարք հատվածներում բնակիչների շտապ տարհանման մասին։
Նախագահ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է բացել պետական նյութական պահուստը և օգնել մարդկանց Ղազախստանում ջրհեղեղների պատճառով։
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրությամբ հայտարարելով՝ պահպանվում է երկրի զինված ուժերի հատուկ ջոկատի անվտանգության բարձր մակարդակ։
«Ադրբեջանը չափազանց պարզ է խոսում իր նպատակների մասին, որոնք կանխել հնարավոր է ոչ թե միակողմանի զիջումների, այլ կազմակերպված ռազմական, քաղաքական ու տեղեկատվական աշխատանքի միջոցով»,- գրում է նա։
Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիները գնդակոծել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առնվազն հինգ գյուղերի հայկական դիրքերը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոն։
ԵՄ-ն և ԱՄՆ-ը ողջունել են Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային համագործակցությունը։
Ոստիկանությունը հավելել է, որ հազարավոր հավատացյալներ մասնակցել են մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտին նվիրված Լեյլաթ ալ-Կադր աղոթքին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հեռուստամարաթոնի եթերում։
Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։
Ադրբեջանական կրակոցների ու հնարավոր ագրեսիայի հրավերը Նիկոլն ու ՔՊ-ն են տվել իրենց գործողություններով։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:
Թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվորեն տեղեկատվական հող է նախապատրաստում Հայաստանի տարածքի ուղղությամբ հերթական սադրանքի համար։
Եվ այսպես. երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյանի այդքան «թմբկահարված», ինչ-որ տեղ՝ «պատմական» նախաորակված հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Թեման առավել վտանգավոր է դարձել հատկապես ՀՀ իշխանության` մեր վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակելուց հետո, որն ըստ էության, Ադրբեջանի համար գործելու բարենպաստ դաշտ է բացել:
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի […]
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հրապարակում է արել, որտեղ նշվում է, որ իրականացվել է «Խլուրդ-3» (Köstebek-3) օպերացիան, որի ժամանակ ձերբակալվել է 8 անձ։
2024 թվականի մարտին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,01 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,5 տոկոս։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ամերիկյան բիզնես ամսագիր Forbes-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը, որոնց մեջ եղել է նաև Թուրքիայի ամենահարուստ կնոջ անունը:
Եթե ՀՀ–ԵՄ–ԱՄՆ այս գագաթնաժողովն անցկացվեր այլ ժամանակաշրջանում, այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ հայ–ռուսական հարաբերությունները չէին վատթարացել, նույնիսկ դրական իրադարձություն կարելի էր համարել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հրապարակվել է աշխարհում ամենաշատ նավթ արդյունահանող երկրների մասին 2023-ի զեկույցը։ Նշվում է, որ էներգետիկ կարիքների հետ մեկտեղ մշտապես հաշվի են առնվում նավթի արդյունահանումը և սպառումը, քանի որ նավթը համարվում է համաշխարահին տնտեսության հիմնաքարերից մեկը։
Ռուս–հայկական հարաբերություններում պետք է մի փոքր շունչ քաշել և չշտապել կապերը խզելու հարցում, իսկ Հայաստանի ապագան դժվար է պատկերացնել ՌԴ–ի հետ դաշինքից դուրս։ Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում տեսակամուրջի ժամանակ հայտարարեց սենատոր, երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։
«Եթե անգամ այդ գումարը լիներ տասն անգամ ավելի, միևնույն է, դա որևէ բան չէր նշանակի։ Հայաստանը դրված է զոհասեղանին, որտեղ դրվել է 19-րդ դարի վերջում, երբ նույն Եվրոպան աչք փակեց Աբդուլ Համիդի ջարդերի վրա։ Հիմա ևս դրված է այդ զոհասեղանին մեր երկիրը։ Մեր աչքի առաջ, մեր մեղքով կորցրեցինք Արցախը և հիմա էլ կանգնած ենք մեզ մնացած այս մի կղզյակը կորցնելու առաջ։ Մենք փակում ենք մեր գոյությունը այս տարածաշրջանում, եթե խելք չհավաքենք»,- ասաց Մեսրոբյանը՝ շեշտելով՝ 2018 թվականից հետո Արևմուտքի համար բացվել է բացառիկ շանս՝ Հայաստանը պոկելու Ռուսաստանից, հիմա անում են դա՝ նաև Բրյուսելի հանդիպման միջոցով՝ մոռանալով սակայն պատմությունը։
Ուկրաինային զենքի մատակարարման նոր ապացույցներ, կամ ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Սյունիքում