Բաժիններ՝

Ուկրաինային արևմտյան օգնության համակարգումը ԱՄՆ-ից անցել է ՆԱՏՕ-ին. Reuters

ՆԱՏՕ-ն, ինչպես ծրագրված էր, ստանձնել է Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության համակարգումը, որով նախկինում զբաղվում էր Միացյալ Նահանգները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Այս քայլը, շատերի կարծիքով, ՆԱՏՕ-ի նկատմամբ հոռետեսորեն տրամադրված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից պաշտպանելուն ուղղված աջակցության մեխանիզմ է:

Դա միաժամանակ Ուկրաինայի պատերազմում ՆԱՏՕ-ին ավելի անմիջական դերակատարություն ունենալու հնարավորություն է ընձեռում՝ առանց սեփական ուժերը ներգրավելու անհրաժեշտության:

Դիվանագետները, սակայն, ընդունում են, որ լիազորությունների փոխանցումը ՆԱՏՕ-ին կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ը դեռ կարող է լրջորեն վնասել Ուկրաինային՝ նվազեցնելով նրա աջակցությունը, քանի որ դա դաշինքի գերիշխող ուժն է և Կիևին մատակարարում է իր զենքի մեծ մասը, գրում է Reuters գործակալությունը։

Թրամփը, ով պաշտոնը կստանձնի հունվարին, հայտարարել է, թե ցանկանում է արագ վերջ դնել ուկրաինական պատերազմին, սակայն չի բացատրել, թե ինչպես է մտադիր դա անել։ Միևնույն ժամանակ, նա երկար ժամանակ քննադատում է Ուկրաինային ԱՄՆ ֆինանսական և ռազմական օգնության ծավալները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս