«Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին»․ Ալիև

Ադրբեջանը հետագայում էլ ծրագրում է շարունակել Ռուսաստանից զենքի գնումները, «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այո, [Ադրբեջանը] պլանավորում է, բայց պետք է ասեմ, որ վերջին երեք տարիներին, համենայն դեպս, ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն կնքվել», – ասել է պետության ղեկավարը։

Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին։

«Չնայած նրան, որ նրանք ստանում են արևմտյան զենքի մեծ մասը անվճար, կամ ապառիկ, բայց նույնիսկ այս դեպքում նրանք չեն դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին։ Նրանք պետք է հասկանան նաև, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի առավելագույն աջակցությանը, այստեղ՝ երկրի վրա, եթե մեր դեմ հերթական սադրանքը ծրագրեն, ոչ ոք իրենց չի օգնի»,- ասել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս