Շուրջ 300,000 ադրբեջանցի վերադարձի հարցով պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն. այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա ասել է, որ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:

«Նրանք վերադառնալու իրավունք ունի: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու գործընթացը», – ասել է նա:

Նշենք, որ Ալիևը «ադրբեջանցիների պատմական հողեր» ասելով նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031