Ադրբեջանը պլանավորում է շարունակել զենք գնել Ռուսաստանից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորում է շարունակել ռուսական զենքի գնումները, սակայն հավելել է, որ այդ գործընթացը օբյեկտիվ պատճառներով կանգ է առել։ Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ 

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը պլանավորո՞ւմ է շարունակել սպառազինություն գնել Ռուսաստանից՝ Ալիևը պատասխանել է․ «Այո, պլանավորում է, բայց պետք է ասեմ, որ նվազագույնը վերջին երեք տարիներին ռուսական զենքի գնման պայմանագրեր չեն ստորագրվել»։ 

Ալիևի խոսքով՝ նոր պայմանագրերի ժամանակավոր բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է ներքին սպառման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031