ԱՄՆ Ընտրողների կոլեգիան 312 ձայն է տվել Թրամփին՝ հաստատելով ընտրություններում նրա հաղթանակը
ԱՄՆ 50 նահանգների Ընտրողների կոլեգիան հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին է տվել 312 ձայն։ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը ստացել է ընտրիչների 226 ձայն։
Այս մասին հաղորդում է CNN-ը։
Յուրաքանչյուր ընտրիչ իր ձայնը տվել է այն թեկնածուին, որին պետք է ներկայացներ։
Դոնալդ Թրամփը նախագահի պարտականությունները կստանձնի 2025 թ. հունվարի 20-ին։
ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։
Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։
Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։