
Թրամփի ներկայացուցիչը հունվարի սկզբին կայցելի Ուկրաինա. Reuters

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով նոր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հունվարի սկզբին կայցելի Կիև և մի քանի այլ եվրոպական մայրաքաղաքներ՝ պատերազմի ավարտին ուղղված ջանքերի շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով այցի ծրագրերին ծանոթ երկու աղբյուրների։
Ըստ նրանց՝ 80-ամյա պաշտոնաթող գեներալ-լեյտենանտը, ում նախագահի օգնականի և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակման մասին Թրամփը հայտարարել էր նոյեմբերի վերջին, չի նախատեսում այցելել Մոսկվա իր շրջագայության ընթացքում։
Ակնկալվում է, որ նա Կիևում բանակցություններ կվարի Ուկրաինայի ղեկավարության հետ, և նրա թիմն այժմ աշխատում է Հռոմում և Փարիզում հանդիպումներ կազմակերպելու այլ եվրոպական առաջնորդների հետ, հայտնում են Reuters-ի աղբյուրները։
Գործակալության զրուցակիցների խոսքով, հանդիպումները նպատակաուղղված են լինելու «փաստեր հավաքելուն», քան ակտիվ բանակցություններին։