ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ:
Եվրամիության (ԵՄ) մի շարք երկրներ Թուրքիային պատվիրել են անօդաչու թռչող սարքեր արտադրել իրենց համար: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին:
Անհայտ տղամարդը մուրճով քանդել է Իոսիֆ Ստալինի կիսանդրու գլուխը, որը գտնվում է Մերձմոսկովյան Զվենիգորոդ քաղաքի այգիներից մեկում:Այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Ռուսաստանի և Ղազախստանի ստեղծած Եվրասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Կառավարությանը 2 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից։
Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը ստորագրել են 2024-2025 թվականների «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արևելյան երթուղու ներուժի համաժամանակյա զարգացման ճանապարհային քարտեզը, հայտնում է News Central Asia-ն՝ հղում անելով Ղազախստանի տրանսպորտի նախարարությանը։
Չինաստան-Իրան և Իրան-Չինաստան բեռնարկղային գնացքները վերսկսել են երթևեկությունը Թեհրանից հարավ գտնվող Իսլամշահր քաղաքում գտնվող Ափրին չոր նավահանգստով:
ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Դոնալդ Թրամփի իշխանության գալը վատ նորություն կլինի Ուկրաինայի համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 23-ին ԱՄՆ-ում կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։
Այո, ցավոք, երեխաներին ծանրաբեռնում են, մեղք են։ Այսօր երեխան ուզում է կլարնետ նվագել՝ տալիս են ձեռքը, վաղն ասում է՝ չեմ ուզում սա, դաշնամուր եմ ուզում նվագել՝ տանում են։ Ծնողը պետք է կարողանա կողմնորոշվել և հետևողական լինել։ Երեխան խմորի պես է՝ ինչպես շաղես, այնպես էլ կշաղվի։
Ռուսական «Արևմուտք» խմբավորումն ազատագրել է ԼԺՀ-ի Ռոզովկա և Խարկովի մարզի Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը, այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հունգարիան փորձում է խուսափել էլեկտրաէներգիայի անջատումներից և վառելիքի պակասից այն բանից հետո, երբ Ուկրաինան մասնակի արգելք դրեց իր տարածքով ռուսաստանյան նավթի մատակարարումների վրա, գրում է Politico-ն։
ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Միևնույն ժամանակ, նրանք հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն դիպչում այլ երկրների նավերին: Եվ այսպես, որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։
Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։
Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Covid-19-ից ապաքինվելու նպատակով մեկուսացած լինելով Դելավերի լողափի իր տանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը լավ լուրեր է ստացել․ պարզվել է, որ Հիլարի և Բիլ Քլինթոնները աջակցում են իրեն:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում
Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է, նախքան խաղաղության պայմանագրի կնքումը, համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ:
Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի բասկետբոլի կանանց հավաքականին, ինչի հետևանքով այն չի կարողանա մասնակցել FIBA-ի 3×3 2024 կանանց մրցումներին, հայտնում է Mehr-ը։
Անգլիական «Օքսֆորդ» համալսարանն աշխարհում ամենատարեց և ամենաերիտասարդ բնակչություն ունեցող երկրների մասին հետազություն է իրականացրել:
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի հարավ-արևելյան ափերի մոտ։ Ցունամիի վտանգ չկա, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը իր կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13.27-ին:
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը խստորեն դատապարտել է Իսրայելին Հոդեյդայի վրա հարձակման համար և նախազգուշացրել է հութիներին Եմենի ժողովրդին «հանուն Իրանի ռեժիմի շահերի, անհեթեթ մարտերի մեջ ներքաշելուց», հաղորդում է Saba-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Լիբանանյան «Հըզբոլլահ»-ը և նրա պաղեստինյան դաշնակից ՀԱՄԱՍ-ը հայտարարել են, որ շաբաթ օրը հրթիռակոծել են իսրայելական դիրքերը՝ իբրև վրեժ՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների մահվան և Գազայի հատվածում պատերազմի համար, հայտնել է Al Arabiya-ն:
2019-2024 թվականներին Վրաստանի նախարարություններից և այլ պետական կառույցներից ստացված ԵՄ ֆինանսավորումը կազմել է 517 միլիոն եվրո, մինչդեռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացված գումարը կազմել է 46,1 միլիոն եվրո։ Այս տվյալները նշված են Եվրահանձնաժողովի վերջին վերլուծությունում։
Վրաստանի որոշ ուսուցիչների նախաձեռնող խումբն աշխատավարձի բարձրացման նոր բանաձևի խնդրով դիմել է վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Վարչապետին ուղղված նամակը ստորագրել է 69 ուսուցիչ։
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ բոլոր շարժումներին և այն կարծիքին է, որ մինչ օրս եղած բոլոր շարժումները հայրենիք ունենալու և ինքնության համար գլոբալ պայքարի մասնիկներն են:
Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հոխորտանքը և գրել.
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթ օրը հայտարարել է, թե Թել Ավիվը հարվածել է Եմենի հութիներին՝ ուղերձ հղելու միտումով՝ Իսրայելի քաղաքացուն վնասելուց հետո, հայտնել է Reuters-ը։