Ուկրանայի զինված ուժերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կուրսկի մարզում 31 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական իշխանություններին։
ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան-Հանուն արդարության» խմբակցության պատգամավորները կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ օրինագիծ կներկայացնեն, որով առաջարկվում է 10 տարուց պակաս ՌԴ քաղաքացիություն ունեցող միգրանտներին արգելել որսորդական և այլ զենք ձեռք բերել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վաղ առավոտից Թուրքական լրատվամիջոցները Բոսֆորի նեղուցում նավի խորտակման մասին լուրեր են տարածում:
Իրանում Արբաին արարողությանը մասնակցելու համար Պակիստանից Իրաք ուղևորված շիական ուխտավորներով լի ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է իսրայելական Ynet News լրատվական հարթակը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Լեհաստան և Ուկրաինա կատարելիք այցերի ընթացքում հանդիպումներ կունենա այդ պետությունների ղեկավարների հետ։ Նա նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ կքննարկի Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման թեման։ Այս մասին Հնդկաստանի վարչապետը հայտնել է Վարշավա մեկնելուց առաջ։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։
Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին (1995-2005 թթ.) դժգոհել է, որ իրեն չի բավարարում նախագահական թոշակը, և որ ինքը ստիպված է լրացուցիչ գումար վաստակել։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է gazeta.pl ինտերնետ-հարթակի հետ զրույցում։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ, մայիս, հունիս) Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նվազել է 3,1%-ով և կազմել 13,7%։
Իլոն Մասկը X սոցցանցի իր էջում տարածել է այս լուսանկարը, որտեղ կանգնած է «Կառավարության արդյունավետության դեպարտամենտ» մակագրությամբ ամբիոնի հետևում, և հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում։
«Պուտինն ասում է, որ չնայած ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, ունեն շահեր և հետաքրքրություններ Հարավային Կովկասում: Կողմերի վերաբերյալ շեշտադրումը խոսում է այն մասին, որ ինչքանով Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված կլինեն, այդքանով ավելի ակտիվ Ռուսաստանը կմասնակցի տարածաշրջանի գործերին, բայց նույնիսկ հակառակ պարագայում Ռուսաստանն այստեղ կա, ունի հետաքրքրություն, և չնայած՝ իր ապագայի համար շատ կարևոր կոնֆլիկտ է Ուկրաինան, դա չի խանգարում նրան զբաղվել նաև այս տարածաշրջանի հարցերով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Երևանի և Մոսկվայի միջև ակտիվ տնտեսական համագործակցությունը շարունակվում է՝ չնայած առկա քաղաքական դժվարություններին: Հայաստանը հաջողությամբ օգտվել է ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Տուրովը։ Նա նշեց, որ անցած տարի հայկական տնտեսությունն ավելի քան […]
Օգոստոսի 20-ին նա այցելել է ՌԴ ևս երկու հյուսիսկովկասյան տարածաշրջաններ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ նախագահի այցն Ադրբեջան տեղավորվում է ՌԴ արտաքին քաղաքականությունը դեպի Արևելք փոխադրելու ռազմավարական ընտրության շրջանակում։
Կլիմայի փոփոխությունը Մերձավոր Արևելքը կդարձնի կյանքի համար ոչ պիտանի տարածաշրջան: Նման հրապարակում է արել Foreign Policy հանդեսը։Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այս ամառ տարածաշրջանի երկրներում դիտվել են ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ։
Իսրայելական կողմը չի հաստատել, բայց չի էլ հերքել, որ հենց ինքն է կազմակերպել Հանիեի սպանությունը։
«Հոգևոր առաջնորդությունը դա պայքար է ազգային զարթոնքի, հոգևոր արժեքների վերականգնման համար, ինչը լավագույնս անում է Բագրատ սրբազանը։ Շարժմանը, սակայն, պետք է նաև քաղաքական բաղադրիչ, ինչի առկայության պարագայում ժողովրդին պետք է ներկայացվի արժանապատիվ խաղաղությամբ ձևավորված այնպիսի օրակարգ, ինչը ենթադրում է քաղաքական քայլերի հաջորդականություն։ Նման օրակարգ հանրությանը պետք է ներկայացնեն քաղաքական դերակատարները՝ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմադիրները»,- ասաց Անանյանը։
ԲՐԻԿՍ-ը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և այս տարի նրանց միացած Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի միջպետական միավորում է
Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել՝ Թուքիայում տնտեսական ամենամեծ խնդիրը պարզելու նպատակով:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, վերջին ամիսների ընթացքում աշխարհում, նաև՝ տարածաշրջանում բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, ուստի ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած պետական այցը պետք է ոչ թե առանձին դիտարկել, այլ՝ որպես ընդհանուր պրոցեսների շղթայի մի մասնիկ։
Կառավարության վարչակազմը բռնագրավել է մշակույթի նախարարության Black Sea Arena-ի և Թբիլիսիի համերգասրահի գույքը և զրկել կառավարման իրավունքից։
«Չնայած Ադրբեջանի հետ մեր ռազմական բալանսը միշտ էլ խախտված է եղել, բայց մենք տեսանք, որ 90-ականներին, 2016 թվականին Հայաստանն իր ռեսուրսային պոտենցիալով կարողացավ դիմագրավել ու չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքները։ Այն ժամանակավա ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ գիտակցում էր, թե մեզ ինչ է պետք, այսինքն՝ որտեղ են մեր «կարմիր գծերը»։ Կար տոկունություն, որտեղ հստակ էր, որ որևէ տեղ չենք կարող զիջել»,- ընդգծեց նա։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք վրաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն 5 տոկոս շեմ, ինչի պատճառով կուսակցությունները դաշինքներ են կազմում միմյանց հետ խորհրդարան մտնելու ավելի մեծ հնարավորություն ունենալու համար։ Այս մասին գրում է radiotavisupleba.ge-ն։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարությանը, թե հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հանդիպումը։ Նշվել է, որ նախաձեռնությունը եղել է թուրքական կողմից։
Գերատեսչությունը հավելել է, որ սելավների հետևանքները վերացնելու վրա աշխատում է 1048 մարդ և 77 միավոր տեխնիկա:
Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելից մեկնել է Եգիպտոս, որպեսզի փորձի առաջընթացի հասնել Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններում, որոնք պլանավորված են առաջիկա օրերին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ոնց հասկանում եմ՝ սրանք ինչ կա-չկա խառնել են իրար ու ամեն ինչը Նիկոլի պրիզմայով են նայում, մեկնաբանում: