Պարզ է, բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը թելադրում է մեզ մասնակցության անհրաժեշտություն ռեգիոնալ գործընթացներին, ասում է Պուտինը:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտնել է, որ իրենք անհրաժեշտ ամեն ինչ արտադրում են տեղական ռազմարդյունաբերական կառույցներում:
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Չինական և ֆիլիպինյան նավերը բախվել են Հարավչինական ծովում երկու պետությունների միջև վիճելի տարածքների շրջանում դիմակայության ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդել է Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը։
Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխամամբ՝ այս մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։
Չեմ կարծում՝ COP-29-ի անցկացման վայրը փոխեն, բայց դրանից մի բան ստանալ հնարավոր է. Լարիսա Ալավերդյան
Մի կամակատար ունենք, որ էս ծնողներին տվել է էս ցավ ու դարդը, ինքն անցել իր կյանքին. ակցիայի մասնակից
Սիրելի Սփյուռք, մի նեղացեք մեզնից, ձեզ զատողը մենք չենք, Փաշինյանն է, բարձրացրեք ձեր ձայնը. մասնակից
Ո՞վ է տեսել՝ գերեզմանը բետոնապատեն. ուրեմն մի կեղծիք եղել է, չէ՞. անհետ կորածի ծնող
Կեղծ ԴՆԹ-ներ են տվել. չկա ծնող, որի ԴՆԹ-ն համընկնի, երեխուն թողի անատոմիկներում. անհետ կորածի ծնող
Մեր երեխեքին ողջ ու առողջ ենք ուզում. «կոզր» ե՞ն մեր երեխեքը իրենց ձեռքը հողերը հանձնելու համար. ծնող
Ես 4 տարի է՝ ԴՆԹ չունեմ, թող իմ երեխուն ինձ տան. անհետ կորածի ծնող
Ի՞նչ է, ՄԱԿ-ը չի՞ տեսնում, որ Բաքվում հայ գերիներ են պահվում. «Հայկանդուխտ» կազմակերպություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան երեկ իրենց տանը ճաշել են երկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել Արցախում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորության հարցը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Չիկագոյում այսօր մեկնարկում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը։
#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ.# ՈւՂԻՂ
ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Ռուսաստանում ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հյուսիսային Աֆրիկայի անխիղճ արևի ճառագայթներից թաքնվելով՝ մի խումբ կարթագենցի սենատորներ նույնքան թեժ վեճի էին բռնվել Հռոմի հետ երկրորդ պատերազմում ցավոտ պարտություն կրած Կարթագենի Սենատում։ «Թշնամու հետ բարիշենք, նրա բոլոր պահանջները կատարենք, լավ առևտուր կանենք հետները,- պնդում էին Կարթագենի մեծամեծերը և հավելում,- Բոլորը, ովքեր դեմ կարտահայտվեն դրան, պետք է բանտարկվեն, լռեցվեն կամ արտաքսվեն»։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն օգոստոսի 19-ին հանդիպել է Վիետնամի նախագահ Թո Լամի հետ, որը պետական այցով գտնվում է Պեկինում։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Օգոստոսի 18-ին Իսրայելի հարվածից, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, Գազայի հատվածում զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ 6 երեխա և նրանց մայրը
Արևմուտքը Ռուսաստանին բանակցությունների կոչ է անում, ինչին Մոսկվան պատրաստակամություն է ցուցաբերում, իսկ Արևմուտքն անտեսում է երկխոսությունից Կիևի մշտական հրաժարումները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկօրյա պետական այցով մեկնել է Բաքու, որտեղ բանակցությունների կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Վրաստանի սուպերմարկետներում մեկ կիլոգրամ կարտոֆիլը ամենաթանկն է հարևան երկրների համեմատ»,- ասված Numbeo առցանց տվյալների բազայի 2024 թվականի օգոստոսի վարկանիշում։
1000-ից ավելի մարդ պահանջել է վերանայել իրենց դիմումները, սակայն նրանցից միայն 12-ի պահանջն է բավարարվել և փոխհատուցում տրամադրվել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բաքվի օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Նշենք, որ Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում։ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանա-հայկական կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։