
«Սա Ադրբեջանը վերցրեց, ծալեց ու դրեց գրպանը և դրանով դուք ավելի շուտ կտեսնեք ոմնի ծոծորակը, քան խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսը»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են»:
Սա Ադրբեջանը վերցրեց, ծալեց ու դրեց գրպանը և դրանով դուք ավելի շուտ կտեսնեք ոմնի ծոծորակը, քան խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսը:
Ադրբեջանը գրպանը դրեց հետևյալը՝
❗️Արցախում ցեղասպանություն տեղի չի ունեցել,
❗️ 120.000 հայ չի գաղթել այլ լքել է պատմական ադրբեջանական հողերը, որտեղ ազգային փոքրամասնություն էր:
❗️5000 հոգի հայ մարդ ոչ թե զոհվել է հանուն իր հայրենի հողի համար մղվող պայքարում այլ եղել է զավթիչ, օկուպանտ և անջատողական:
Հաջորդը՝
❗️ԵՄ գնացող երկիրը հանում է ԵՄ դիտորդներին իր երկրից, որոնց ներկայությունը հիմնավորում էր, որպես խաղաղության միակ երաշխիք տարածաշրջանում:
Հաջորդը՝
❗️Հայաստանը հրաժարվում է միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված իրավական գործընթացներից, այլ կերպ ասած պետական մակարդակով ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավահաջորդությունից:
Այսքանով ոչինչ չի ավարտվում:
Այս ամենը զիջելուց և հպատակվելուց հետո փաստացի Ադրբեջանը պատասխանում է հետևյալ կերպ:
❗️«Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:
Այս ամենը զիջողը շատ լավ գիտի, որ «նվերը» չի անցել, իր ուրացումը չի բավարարել և արդեն որոշ ժամանակ է զբաղված է հերթական պահանջի փաթեթավորմամբ, որի անունն է Իրական Հայաստան:
Հ.Գ. Իրական Հայաստան կոչվածը դա Ավարտված Հայաստանի հոմանիշն է անկախ փաթեթավորումից»: