Ոչ մի պաշտոնյա, այդ թվում ՀՀ վարչապետը, կապ չունի, չի ունեցել և չի էլ կարող ունենալ Բադալյանների որևէ ձեռնարկության հետ. հայտարարություն

Բադալյան ընկերությունների խումբը հերքում է տարածել, որտեղ ասվում է. «Ս․թ․ սեպտեմբերի 11-ին կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի կողմից ՀՀ վարչապետին հարց է ուղղվել ՎԻՎԱՌՈ ընկերության մասին. պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի պաշտոնյա, այդ թվում ՀՀ վարչապետը, կառավարության որևիցե անդամ, իշխանության որևէ գործիչ կամ նրանց հետ փոխկապված անձ, կապ չունի, չի ունեցել և չի էլ կարող ունենալ Բադալյաններին պատկանող որևէ ձեռնարկության հետ:

Բոլոր կազմակերպությունների գործունեությունը պատկանում է և պատկանել է Բադալյան ընտանիքին, բոլոր ընկերությունները գործում են թափանցիկ, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կատարում են օրենքով սահմանված պարտականությունները:

Լրագրողի հարցը որակում ենք անհեթեթ, սադրիչ և իրականության հետ կապ չունեցող: Չենք բացառում հետագայում իրավական գործընթացներ նախաձեռնելը նման հայտարարությունների հետքերով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930