
Ո՞վ է բռնելու Ադրբեջանի ձեռքը, եթե մի օր հայտարարեն, որ հայերը չեն կատարում պայմանագրային պարտավորությունները ու դիմեն կոշտ քայլերի. Արման Գրիգորյան

Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ վերաբերում է այսօրվա գլխավոր թեմային։ Շատ լավատես եք, եթե կարծում եք` բանակցված պայմանագիրը կապիտուլյացիա է, եթե կարծում եք, որ դա շատ վատ, ստորացուցիչ պայմանագիր է, բայց որ դրանով ավարտվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Սա ընդամենը կապիտուլյացիայի փուլ է։
Նույնիսկ սրա մասին հայտարարությունն անելիս Բայրամովը խոսել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Վերջերս Հիքմեթ Հաջիևը նորից հայտարարել է, որ իրենք հետամուտ են լինելու պատերազմական հանցագործություններ կատարած հայերին պատասխանատվության ենթարկելուն։ Էլ չեմ խոում մյուս խնդիրներին` միջանցքին, ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուն և Հայաստանի ապառազմականացման անհրաժեշտությանը վերաբերող հայտարարությունների մասին։
Էս բոլոր խնդիրներ դուրս են պայմանագրի կոնտեքստից։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե էս պայմանագիրն ի՞նչ հարց է լուծում, եթե էդ մյուս հարցերը նույնպես չի լուծում։
Վերջապես չեմ հասկանում, թե ո՞վ է բռնելու Ադրբեջանի ձեռքը, եթե Ադրբեջանը մի օր հայտարարի, որ հայերը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները ու դիմի կոշտ քայլերի։
Բայց դե ինչպես մի ժամանակ սիրում էր կրկնել մեծարգո վարչապետը, իրենց չեն հետաքրքրում իրատեսական ծրագրերը, իրենց միայն անիրատեսական ծրագրերն են հետաքրքրում»։