
Այո, տալու ենք. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանին Մեղրիով տարածք, ճանապարհ, միջանցք տալու մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ որևէ փուլում Հայաստանով միջանցք կամ ճանապարհ է տրամադրելու Ադրբեջանին։
«Բացառո՞ւմ եք Մեղրիով միջանցքի, ճանապարհի, որևէ տարածքի տրամադրումը Բաքվին»՝ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը սկզբում փորձեց կրկին խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ճանապարհների ապաշրջափակման մասին։
Սակայն լրագրողի հարցապնդմանը՝ պատասխանել ուղիղ՝ Մեղրիով միջանցք, ճանապարհ, որևէ տարածքի տալո՞ւ եք Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանեց․
«Այո, տալու ենք։ Ճանապարհ տալու ենք։ Ինչպե՞ս ենք ճանապարհ տալու՝ իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է, ձևակերպված է։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, և երբ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»։