Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում արգելվել է տավարի մսի օգտագործումը հասարակական վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում և միջոցառումների ժամանակ։
Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես, ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նշենք, որ սա առաջին կոռուպցիոն սկանդալը չէ, որում խառնված է Ռեյնդերսը։ 2019 թվականին նա մեղադրվել է կաշառք ստանալու համար, սակայն այն ժամանակ գործը կարճվել է ապացույցների բացակայության պատճառով։ Ռեյնդերսը եղել է Արդարադատության եվրակոմիսար՝ 2019-24 թվականներին։
«Ե՛վ հայերը, և՛վրացիները, քաղաքական առումով իմբիցիլներ են: Սա նշանակում է, որ երկու ժողովորդներն էլ ձախողել են, որպես քաղաքական ինքնուրույն միավոր, սեփական քաղաքական օրակարգը ստեղծել և սեփական ժողովրդին համախմբել ազգային նպատակների շուրջ:
Միրզոյանի խոսքով` երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։
«Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջան» համայնքն այսօր Բաքվում կազմակերպել է հակահայկական հերթական համաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ներկայացուցչություններ, 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Հյուրերի թվում է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Չզարմանաք, բայց այսօր Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում տեղի ունեցող պատերազմական սարսափելի գործողությունները մեզ ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնել մինչև չարաբաստիկ 2018-ի հեղափոխությունը և դրանից հետո ընկած ժամանակահատվածների և նախկին ու ներկա իշխանությունների մասին:
Մալթայում անցնող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում Միրզոյանը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են «պայմանագրի» նախաբանն ու 17 հոդվածներից 15-ը։ Բայրամովն իր հերթին հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև «փաստացի խաղաղություն է հաստատվել»։
Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարավոր ընթերցողները հաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրավելու թուրքական նոր մարտավարության մասին։ Գուցե օգտակար լինի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտարարել է, որ սիրիական հակամարտությունում նոր փուլ է ձեռք բերվել, և այն «հանգիստ է կառավարվում», հայտնել են Էրդողանի գրասենյակից։
«Արևմուտքի համար հստակ է՝ ընտրություններին պարտվում ես, ասում ես՝ կեղծ են ընտրությունները, մի քանի հնարավոր դեպքեր ես ցույց տալիս, որոնք ապացուցողական կարող են լինել հասարակության համար, ու արդեն դրանից հետո սկսում ես զարգացնել: Միանշանակ այնտեղ գտնվելու է սրիկա մի ոստիկան, որը քացով խփելու է անպաշտպան ցուցարարին, ինչը Վրաստանում է կատարվում, և դա է ամենաարագը շրջանառվում: Հունիսի 12-ին Հայաստանում ԱՄՆ-ը և ԵՄ-ն դատապարտեցին ցուցարարներին և ողջունեցին ոստիկաններին, իսկ Վրաստանում ԱԺ-ի վրա հրավառ նյութերով կրակում են, դատապարտում են ոստիկանությանը և քաջալերում ցուցարարներին: Այսինքն՝ լրիվ թիմային աշխատանք է»:
Թունիսը խստորեն դատապարտել է Սիրիայի հյուսիսում գրոհայինների իրականացրած ահաբեկչական հարձակումները և կոչ արել միջազգային հանրությանը աջակցել երկրին՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։
Վրաստանի իշխանությունները Ուկրաինայից պաշտոնական ծանուցումներ չեն ստացել վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանման կապակցությամբ:
Գերմանական ինժեներական «Aiotec» ընկերությունը քիմիական գործարան է տեղափոխել Ավստրալիայից Իրան՝ պնդելով, թե իբր այն տեղափոխվում է Թուրքիա։ ԱՄՆ Գանձապետարանը ընկերությանը տուգանել է 14.5 միլիոն դոլարով՝ պատժամիջոցները խախտելու համար։
Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում։
Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի մարտական շփման գծում, կորոշի Ռուսաստանի Դաշնության ճակատագիրը «երկար տարիներ»: Դրա մասին ՌԴ նախագահը հայտարարել է ԱԹՍ-ների արտադրության տեղական շուկայի գործունեության անկման քննարկման համատեքստում, գրում է «Коммерсантъ»-ը։
Մի կողմ դնենք Արևմուտքի նկատմամբ ադրբեջանական «կապրիզներն» ու ռուսներին «ծախվող» սիգնալները, սակայն դեռ այդքան էլ հստակ չէ, թե բանակցային գործընթացի կոնկրետ ո՞ր դրույթներն ու քմահաճույքներն են այս փուլում արգելակում բանակցությունների վերսկսումը և Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»:
Դեկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է ավելի վաղ արած ինքնախոստովանությունը՝ կապված 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների և դրանց հակազդել-չհակազդելու հայկական կողմի դիրքորոշման հետ, ինչը, սակայն, անտեսվեց:
«ԵՄ-ում ԱՄՆ նարկայացուցչի Թրամպի թեկնածու Կիմբերլի Լոուն հայտարարել է, որ ԵՄ-ն արդարացի չի վարվում Վրաստանի հետ, և, երբ ինքը դառնա ԵՄ-ում ներկայացուցիչ, կօգնի Վրաստանին վերսկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը և պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի քաղաքական ուժերի միջև:
«Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում. Վերջին երկու ամիսների ընթացքում Ն.Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկնապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին` ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով:
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է իրենց ցանկությունը՝ շարունակելու Ռուսաստանից նավթ և գազ ստանալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «DEVA», «Saadet» և «Gelecek» կոչվող ընդդիմադիր կուսակցությունը միավորվել են՝ խորհրդարանում խմբակցություն ստեղծելու նպատակով: Այս երեք կուսակցություններն ընդհանուր թվով ունեն 34 պատգամավորական աթոռ։
«Նման զարգացումներն են ադրբեջանական կողմին վստահություն տալիս բարձրացնելու ամենամարտահրավերային հարցերը, որոնք կարելի էր միայն երազում պատկերացնել։ Չէ՞ որ այս թեման հակամարտության առաջին օրվանից չի հայտնվել օրակարգում, այն վերջին տարիներին է առարկայացել, անընդհատ փոքր-փոքր հայտարարություններով փորձ է արվել բացել նման թեմա, որից հետո էլ վրա է հասել պահանջներ բարձրացնելու պահը։ Նման տրամաբանությամբ կարելի է անվերջ նոր պահանջներ բերել բանակցային սեղան»,- նման կարծիք հայտնեց Արեշևը։
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին
Իրանի իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը և Չինաստանն ունեն ոչ միայն ռազմավարական երկկողմ հարաբերություններ, այլ նաև ընդհանուր և մոտ դիրքորոշումներ տարբեր միջազգային հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպումներ է անցկացրել համախոհների և բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ՝ փորձելով արագ նոր վարչապետ նշանակել խորհրդարանում վարչապետ Միշել Բառնիեի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։