
Գերիների հարցով Ադրբեջանի հետ դեռ համաձայնություն չկա. Նիկոլ Փաշինյան
Բաքվում գտնվող հայ գերիների մասով բոլոր հնարավոր հարթակներում Հայաստանն այդ հարցը բարձրաձայնել է, և եթե այդ հարցը չի լուծվել, դա նշանակում է, որ դեռ համաձայնություն չկա։ Այս մասին լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, որ համաձայնագրով նաև Հայաստանը պետք է Ադրբեջանին արտահանձնի Արցախյան առաջին պատերազմին մասնակցած հայերին, Փաշինյանը պատասխանեց, որ այդ մասով համաձայնագրում որևէ դրույթ չկա` ավելացնելով, որ միակողմանի որևէ դրույթ չի ներառվել։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, Փաշինյանը նշեց, որ դրա հետ կապված որևէ քննարկում չկա ադրբեջանական կողմի հետ։ Նա նաև ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է Ադրբեջանի սահմանադրության մեջ ՀՀ տարածքների նկատմամբ պահանջների մասով։