Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի սեպտեմբերի 24-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ-ից։
Նիդեռլանդների երեք խոշորագույն քաղաքներում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում, առավոտյան հասարակական տրանսպորտի աշխատողների լայնածավալ գործադուլ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդել է Dutch News պարբերականը։
Հայաստանն ու Ղազախստանը կշահեն ապաշրջափակումից և Տրանս-Կասպյան ճանապարհի զարգացումից. Ղազախստանի ԱԳ փոխնախարարը՝ Երևանում
«Բարբարոսական հարձակումը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության վրա, որը տեղի ունեցավ այս ամառ, ցույց է տալիս, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնելու։ Արցախցիներին իրենք դիտում են՝ որպես ռիսկ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ որևէ իրավական հիմնավորում չկա, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներին արգելում ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին, որը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել Հունգարիայում․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Երևանում
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Չիկովանիի և Զաքիր Հասանովի հանդիպումը։
Եթե մեր թուրք հարևանների կողմից քաղաքական կամք լինի, մենք վաղը կարող ենք ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ. Ռուբինյան
Գերմանիան սեպտեմբերի 16-ից խստացնում է սահմանային հսկողությունը, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Բելգիայի և Դանիայի հետ ցամաքային սահմաններին շարժական և ստացիոնար ոստիկանական անցակետեր են տեղադրվելու։
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ՝ նշելով՝ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա։
Ռուսաստանն արդեն իսկ կառուցողական դեր է ունեցել խաղաղության հաստատման հարցում։ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանը հրավեր է ուղարկել բոլոր գործընկերներին՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու համաժողովին Ռուսաստանից բարձրաստիճան հյուրեր չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին, քանի որ ԱՄՆ-ն այսօր լավագույն ուղղությունը չէ ՌԴ առաջնորդի ուղևորությունների համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 10-ին կհավաքվի իր ամենամյա, 79-րդ նստաշրջանին: Վեհաժողովի ընթացքում առաջին անգամ կկայանա «Ապագայի գագաթնաժողովը», որտեղ կքննարկվեն խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերը, ինչպես նաև կանցկացվի բարձր մակարդակի ավանդական շաբաթը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լիտվայի նախկին նախագահը Երևանում բացատրում է՝ ինչպես պետք է գործեն միջազգային քաղաքականության մեջ փոքր երկրները
Եթե Բաքուն իր կամքն է ցանկանում ցույց տալ, ապա մինչ COP կոնֆերանսը Խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրել․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ Երևանում
Թուրքիան կարող է վճռորոշ դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, նույնիսկ մեր հարաբերությունների ապագայի տեսլականը նույնն է. Արարատ Միրզոյան
Իսկ ի՞նչ չկա այդ հայտարարության մեջ: Օրինակ՝ չկա, որ Հայաստանի որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: Նման դրույթ եռակողմ հայտարարություն մեջ ընդհանրապես չկա:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության օգտին։ Այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխոլեսլամին։
«Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ մեկը հիմք չունի Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ մեղադրել։
Իրանը կտրականապես մերժում է Ռուսաստանին ցանկացած տեսակի հրթիռ վաճառելու ցանկացած պնդում․ Իրանի փոխարտգործնախարարի կոշտ հերքումը՝ Երևանում
Գլոբալ խաղացողների միջև հակասություններն ու մրցավազքն էլ ավելի են խորացնում համաշխարհային քաղաքականության բևեռացումը և ֆրագմենտացիան, միաժամանակ տարբեր ռեգիոնալ դերակատարներ իրենց հերթին են մարտահրավեր նետում աշխարհակարգին՝ հավակնելով ավելի մեծ դեր խաղալ և իրենց ազդեցության գոտիները ձևավորել։ Փոքր պետությունները ձգտում են հնարավորինս անվտանգ նավարկել ալեկոծվող օվկիանոսում՝ իրենց առաջ ունենալով սեփական պետականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու հրամայականը։
Դուք չեք կարող ընտրել հարևաններին, հավատում եմ երկխոսությանը, միայնակ ոչնչի հասնել հնարավոր չէ․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը փորձեց խորհուրդ տալ ՀՀ իշխանություններին
Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ տարածքում են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «Ռոսիա-24»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել էր։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես անդրադարձել էր այդ հրապարակումներին՝ նշելով, որ միշտ չէ, որ դրանք ճիշտ են։
Վերջին տասը տարվա ընթացքում 43 հազար 488 մարդ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից: Այդ մասին են վկայում պատգամավոր Անա Նացվլիշվիլիի հարցմանն ի պատասխան` Վրաստանի արդարադատության նախարարության տրամադրած տվյալները:
«Լավրովի այդ դիտողություններն իրանցի բարձրաստիճան և ազդեցիկ գործիչների քննադատությունն են հարուցել»,- գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար, ներկայումս՝ Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայեի հայտարարությունը․ «Ռուսաստանյան պետական գործչի պահվածքն անընդունելի է և ակնհայտորեն հակասում է Իրանի հետ բարեկամության մասին իր հայտարարությանը։ Այս երկիմաստությանը պետք է վերջ տրվի»։
«Միջազգային փոխհարաբերություններում տեղի ունեցող շատ ուշագրավ, խորքային ու կարևոր իրադարձություններ և զարգացումներ ստվերվում են աշխարհաքաղաքական ներկայիս կիզակետում գտնվող՝ հիմնականում ռազմական գործողությունների և դրանց շուրջ տեղի ունեցող դեպքերի ու իրադարձությունների ամենօրյա դրամատիկ լրահոսով։