Բաժիններ՝

Լիբանանի վարչապետն ասել է, որ Իսրայելի հրթիռակոծության ֆոնին երկիրը կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ

Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը զգուշացրել է, որ Իսրայելի տարածքի հրթիռակոծության վերսկսումը կարող է հանգեցնել նոր ավերիչ պատերազմի։ Ինչպես տեղեկացնում է «TASS»-ը, Լիբանանի վարչապետն այդպես է մեկնաբանել հարավային Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի ուղղությամբ երեք հրթիռների արձակումը։

«Հարավային սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը սպառնում է երկիրը ներքաշել նոր պատերազմի մեջ, որը աղետ կբերի Լիբանանին և լիբանանցիներին», – ասել է վարչապետը։

Սալամը պաշտպանության նախարար Միշել Մենասեին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարավային սահմանին անվտանգություն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ միայն պետությունն ունի պատերազմի և խաղաղության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք։

Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը արաբական երկրի կառավարությանը պատասխանատու է համարել Իսրայելի տարածքի հրթիռակոծման համար և սպառնացել է պատասխան քայլերով։ Նա ասել է, որ բանակին արդեն իսկ տվել է համապատասխան հանձնարարական:

Ավելի վաղ իսրայելական զինվորականները 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էին երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։ ՀՕՊ համակարգը որսացել էր սահմանամերձ Մետուլա քաղաքի ուղղությամբ արձակված երեք հրթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31