Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել պահպանել հրադադարը Գազայի հատվածում

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունները համատեղ հայտարարությամբ կոչ են արել անհապաղ վերադառնալ Գազայում հրադադարի պայմանավորվածությանը, նաև Իսրայելին կոչ են արել վերականգնել հումանիտար հասանելիությունը:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

«Մենք Իսրայելին կոչ ենք անում վերականգնել հումանիտար հասանելիությունը, այդ թվում՝ ջուրն ու էլեկտրականությունը, նաև միջազգային մարդասիրական իրավունքին համաձայն՝ ապահովել բժշկական օգնության և ժամանակավոր բժշկական տարհանումների հասանելիությունը», – նշվել է 3 երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ:

Նրանք նաև կոչ են արել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալներին ազատ արձակել իսրայելցի պատանդներին։Նախարարները նշել են, որ սարսափած են քաղաքացիական զոհերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս