Բաժիններ՝

Սիրիայի նոր նախագահը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է դատավարության համար արտահանձնել Ռուսաստանում ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին:

Ինչպես հայտնում է Kommersant-ը, այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը X-ի իր միկրոբլոգում:

2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (ՌԴ-ում ճանաչվել է ահաբեկչական և արգելված), իսկ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հրաժարական է տվել և ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան։

Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է 24 տարի ՝ 2000 թվականի հուլիսի 17-ից ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս