Բաժիններ՝

Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են բռնկվել, զոհվել է երկու հրշեջ

Հարավային Կորեայում ավելի քան 20 անտառային հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 2 հրշեջի մարմին, երկուսն անհետ կորած են համարվում:

Այս մասին հայտնում է Reuters–ը: Նախագահի պաշտոնակատար Չոյ Սան-Մոկը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել՝ մինչև մայրամուտ հրդեհները մարելու համար: Ուժեղ քամու պատճառով անտառային հրդեհներն արագորեն տարածվում են:

Մահացած հրշեջները փորձել են մարել հրդեհը Հարավային Գյոնսանգ նահանգում: Այնտեղ ավելի քան 200 բնակիչ է տարհանվել: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31