Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետո վերլուծական հիմնական քննարկումներն այն հարցի շուրջ են, թե ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը:
Կինոյի և մշակույթի սիրահարները հավաքվել էին Մարսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում՝ վերստին արժևորելու և վերապրելու Վերնոյի անգնահատելի ժառանգությունը:
Գերմանիան, ըստ ամենայնի, իր զինված ուժերի թվաքանակը կհասցնի 230 հազարի` ներկայիս 203 հազարի փոխարեն, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Թուրքիան Պորտուգալիայի հետ ռազմանավեր մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը թույլատրել է «Գազպրոմբանկի» հետ միջուկային էներգիայի գործարքները մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ բացառելով «Պակշ-2» ատոմակայանը ընդհանուր լիցենզիայից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ, միջուկային զենքի կիրառման ռիսկերը մեծանում են, ըստ Интерфакс-ի՝ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում անցկացված համաժողովում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գերմանիայում գործարկվել է դաշինքի հրամանատարությունը՝ Ուկրաինային հատկացվող օգնությունը համակարգելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս 6.5 տարվա ընթացքում համոզվել ենք, որ այս իշխանության արած որևէ քայլ չի բխում ՀՀ պետականության, ժողովրդի շահերից: Մեզ մի բան էր պետք՝ ընդդիմությունը պետք է այնպիսի ծրագիր մշակեր, որի հետևից ինքն էլ գնար այնպիսի համակարգվածությամբ, ինչպես անում են իրենք: Աստված չանի, որ այն բոլոր նպատակները, որոնք իրենց առջև դրել են իրենք և իրենց տերերը, իրականություն դառնան»,- ընդգծեց նա:
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ հաղորդակցության բաց ուղիները, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերածվի ռազմական հակամարտության։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության զեկույցում, որը պատրաստվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի համար։
Միացյալ Նահանգները շարունակելու է հետևողականորեն կոչ անել Ադրբեջանին՝ հարգելու մարդու իրավունքները, այդ թվում՝ բանտարկյալների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, և շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրող Հայկարամ Նահապետյանի՝ Ադրբեջանի բանտերում պահվող հայ բանտարկյալների ճակատագրի, մասնավորապես՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած գործողությունների մասին հարցին։
Թուրքիան պատրաստվում է զգալի քայլեր ձեռնարկել իր օդուժի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Դեկտեմբերի 18-ին երկու միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ կմատակարարվի Թուրքիա։
Եվրամիությունն ի վիճակի չէ ընկալել նոր իրականությունը՝ կապված ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի մոտալուտ ժամանման և ռուսական բանակի մշտական առաջխաղացման հետ, սակայն Սուրբ Ծննդյան զինադադարի մասին Հունգարիայի առաջարկը դեռևս արդիական է, թեև Ուկրաինան մերժեց այն։ Այդ մասին ասել է Հունգարիայի արտաքին հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Հայաստանի այս իշխանությունը քաղաքականություն չի վարում. չկա՛ քաղաքականություն, այս մարդիկ զբաղված են ընդամենն իշխանությունը պահելու խնդրով, որովհետև այդ իշխանությունն իրենց գոյության երաշխիքն է։ Դա է պատճառը, որ իրենց հետաքրքիր չէ, որ Ադրբեջանն այսօր զորավարժություններ է անում «Լեռնային և քաղաքային մարտեր» խորագրով, իրենց հետաքրքիր չէ այն, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաները գնում են Ադրբեջան»:
Մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան և Թուրքիան երկար տարիներ շատ սերտ հարաբերություններ են ունեցել։ Փոխադարձ այցելությունների շարքում նախագահ Բաշար ալ-Ասադը 2004 թվականին պատմական այց կատարեց Անկարա․ նա Սիրիայի առաջին նախագահն էր, որ այցելեց Թուրքիա:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
«Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի վերազինմանը և Հնդկաստանի, Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարմանը, ինչպես հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությանը, և նշել, որ իրենց մտահոգում է այս ամենը:
Բրյուսելում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և մի շարք այլ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ Ուկրաինայի թեմայով։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները։
Հունաստանը Սերբիայի ապագա անդամակցությունը Եվրամիությանը համարում է աշխարհաքաղաքական անհրաժեշտություն և աջակցում է Բելգրադին այդ ճանապարհին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո:
Ալիևը մեկ անգամ չէ, որ պատասխանել է այս հարցին, ասել է՝ իբր անգամ Երևանի Կոնդ թաղամասն է իրենցը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Daily Sabah-ը։
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին։
Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, 203-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանություններին։
Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:
Եթե Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի վրա՝ սկսած Սև ծովի անվտանգությունից մինչև Հայաստանի եվրոպական ապագան. այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Դեկտեմբերի 16-ին Կանադայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք կապված են Թրամփի սպառնալիքներին արձագանքելու եղանակների հետ։
Վթարի վայրում վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Մազութով աղտոտված լողափերի տարածքը հասել է 49 կմ-ի։
Դատախազությունը դեկտեմբերի 21-ին երկրորդ ծանուցագիրն է տվել։
Ավելի վաղ Մարին Լը Պենը հայտարարել էր, որ եթե իրեն թույլ չտան մասնակցել ընտրություններին, պետության հաջորդ նախագահը կարող է լինել ոչ լեգիտիմ:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել։