
Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրել է խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված երկրի սահմանադրության փոփոխությունները, որոնց շնորհիվ ապագա կառավարությունը մտադիր է զգալիորեն մեծացնել պետական վարկերը՝ պաշտպանական և ենթակառուցվածքային աճող ծախսերը ֆինանսավորելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի նախագահի գրասենյակը։
Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններն ընդունվել են Բունդեսթագում։ Որոշումը հաստատվել է Գերմանիայի դաշնային նահանգները ներկայացնող օրենսդիր մարմնի՝ Բունդեսրաթի կողմից։
Փոփոխությունները այժմ պետք է հրապարակվեն Դաշնային օրենսդրության տեղեկագրում:Խորհրդարանի կողմից փոփոխությունների ընդունումն արդեն թույլ է տվել Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովին հավանություն տալ Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնության հատկացմանը։