Բաժիններ՝

Եմենը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է վերջին 48 ժամվա ընթացքում «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա երրորդ հրթիռային հարձակման մասին:

Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է մարտի 22-ին վաղ առավոտյան՝ նշելով, որ երկրի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվում գտնվող օդանավակայանին՝ Պաղեստինյան դիմադրությանը աջակցելու շրջանակներում:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել և նախազգուշացրել է բոլոր ավիաընկերություններին, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը անվտանգ չէ՝ ընդգծելով, որ այն կմնա ոչ անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Գազայի հատվածի դեմ ագրեսիան և չի վերացվել շրջափակումն այդ շրջանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31