ՌԴ-ն համաչափ պատասխանի իրավունք է վերապահում. Մոսկվան զգուշացնում է Կիևին

Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները շարունակելու դեպքում Մոսկվան իրեն համաչափ պատասխանի իրավունք է վերապահում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չնայած էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ չհասցնելու մասին ԱՄՆ-ի նախաձեռնած պայմանավորվածությանը, որին Կիևը, թվում էր, պաշտոնապես հավանություն տվեց, նացիստական ռեժիմի նենգ հարձակումները Ռուսաստանի տարածքի վրա շարունակվում են»,- ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ:

Մարտի 19-ին հարվածի տակ է հայտնվել Կուբանի նավթաբազան, մարտի 21-ին՝ Կուրսկի մարզի «Սուջա» գազաչափիչ կայանը։
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ արձանագրվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ները բնակելի շենքերի և սոցիալական հաստատությունների վրա գիտակցաբար ուղղորդելու հերթական բարբարոսական դեպքերը:

«Ակնհայտ է, որ նման արարքներով Կիևը կրկին ցույց է տալիս, որ ունակ չէ պահպանել պայմանավորվածությունները, և որ խաղաղության հասնելու ձգտումը լիովին բացակայում է»,- նշել է Զախարովան։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ ինչպես 2022 թվականին, այնպես էլ հիմա սադրանքներ են գործի դրվել՝ բանակցային գործընթացը խափանելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31