
ԱՄՆ սենատորը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետի հետ

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը, որը նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցն է, մարտի 22–ին Պեկինում հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Նախատեսվում է, որ մարտի 22–ին ԱՄՆ սենատորը կհանդիպի վարչապետ Լի Քյանգի հետ: Նշվում է, որ Դեյնսի այս այցը նշանավորում է ԱՄՆ քաղաքական գործչի առաջին հանդիպումը Պեկինում չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության հետ առևտրային հարաբերությունների լարվածությունը սրվելուց հետո: