Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպը դեռ հետաքննվում է, և ինքն այժմ մեկնաբանություն չունի պապի խոսքի առիթով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա օրակարգում է, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան, դա կախված կլինի երկու ղեկավարների ժամանակացույցից, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը բունկեր է կառուցում Հավայան կղզիներում: Այս մասին հայտնում է ամերիկյան Wired հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Ռուսները պետք է հիշեն, որ Ռուսաստանի Դաշնությունը կա՛մ կլինի ինքնիշխան իշխանություն, կա՛մ ընդհանրապես գոյություն չի ունենա, սա պետք է լինի նրանց գլխում և սրտում։
Արցախի Քարվաճառի շրջանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԱՄՆ նախկին նախագահ,Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրի հանրահավաքում հայտարարել է, որ «ներգաղթյալները թունավորում են մեր երկրի արյունը»։
Վատիկանի դատարանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախկին խորհրդական կարդինալ Անջելո Բեչիային դատապարտել է հինգուկես տարվա ազատազրկման և 8 հազար եվրո տուգանքի՝ Վատիկանի ֆոնդերը կառավարելու գործով։
Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև օկուպացված Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում:
Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս։
ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիայի համար կարող են խնդիրներ առաջանալ Ռուսաստանի հետ՝ կապված Լենինգրադի ռազմական շրջանի ստեղծման հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակի ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա՝ չնայած Գազայում պահվող պատանդների հարազատների կոչերին՝ վերադառնալու բանակցություններին. գրում է The Guardian-ն:
Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը հասել է չորսի, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ ահաբեկիչները «խմբավորումներ են, որոնց աջակցում է սիոնիստական ռեժիմը»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլայում հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները և դրանցում պաղեստինյան իշխանությունների դերը։
5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածքի՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Եթե անգամ փորձենք «անջատել» մեր ուղեղը, համաձայնել ՀՀ ղեկավարի հետ, թե Արցախն ադրբեջանական տարածք է, ապա «անջատած» ուղեղն անգամ հարց կտա. «Այդ տարածքի վրա հազարավոր տարիներ ապրած հայերի ստեղծած պատմամշակութային արժեքնե՞րն էլ էին ադրբեջանական, որ այդքան սառնասրտորեն, անտարբերորեն զիջվեց թշնամուն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լիակատար անհեթեթություն» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զորքերը կարող են հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։
Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում դեկտեմբերի 16-ին Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է Ֆրանսիայի արտգործնախարարության աշխատակիցը։
Էկվադորում առևանգել են Գուայաքիլում Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոս Քոլին Արմսթրոնգին: Այս մասին գրում է El Universal թերթը։
Վերջին երեք տարիները զգալի փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումն էր։ Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ, գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը իրանական ԻՐՆԱ ԶԼՄ-ի համար։
Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո էլ պետք է շարունակի եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումների իրականացումը, որպեսզի տեղի ունենան անդամության շուրջ բանակցություններ, ինչպես Մոլդովայի և Ուկրաինայի պարագայում։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով սովի վտանգի տակ գտնվող Գազայի հատվածում տեղահանվածների թիվը երկու շաբաթվա ընթացքում աճել է 38 տոկոսից մինչև 56 տոկոս:
Թուրքիայում կացության իրավունք ունեցող ռուսների թիվը դեկտեմբերի 7-ի դրությամբ 2023 թվականի հունվարի համեմատ նվազել է 34 տոկոսով՝ հասնելով 101 հազարի։
2024 թվականին Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունները կմնան առողջապահությունը, սոցիալական ծախսերը և կրթությունը։ Վրաստանի կառավարությունը նաև նախատեսում է հաջորդ տարի 50 լարիով (18 դոլար) ավելացնել 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակները։ Վճարումները կկազմեն ամսական 415 լարի (153 դոլար):
Այս տարի տարեմուտին՝ դեկտեմբերի 24-ին, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով ամենամյա համերգ-մրցանակաբաշխությունը։
Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները երկու ժամում 26 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ղրիմի տարածքում, ավելի ուշ ՌԴ ՀՕՊ-ը ևս 6 ԱԹՍ է խոսել։
«Օրախնդրի» այս թողարկման հյուրը գրականագետ, դոցենտ Սերժ Սրապիոնյանն է:
Ադրբեջանի իշխանությունները մի ձեռքով անկախ և հետաքննող լրագրողների են ձերբակալում (վերջին մեկ ամսում 8 լրագրող է զրկվել ազատությունից), իսկ մյուս ձեռքով տեղի լրատվամիջոցներին թույլատրում են լուսաբանել, օրինակ, գերիների փոխանակման գործընթացը, Արցախի օկուպացված տարածքների ականազերծման աշխատանքները: Այսինքն, այն, ինչ տեղավորվում է պետական քարոզչական հետաքրքրությունների շրջանակում:
«Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին։ Հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը»։
Իսրայելը շարունակել է սահմանափակել հիվանդների, վիրավորների և բժշկական անձնակազմի ջրի, սննդի և էլեկտրականության հասանելիությունը, ինչպես նաև խոչընդոտել է վիրավորներին բուժհաստատություններ հասցնելուն, ասվում է հաղորդագրության մեջ