ՄԱԿ-ը դատապարտել է Լուգանսկում և Կուրսկում լրագրողների սպանությունները և վիրավորումները

ՄԱԿ-ը դեմ է հանդես գալիս լրագրողների սպանություններին և վիրավորումներին և ցանկանում է, որ նման բոլոր դեպքերը հանգամանորեն հետաքննվեն։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

«Մենք հանդես ենք գալիս լրագրողների սպանությունների և վիրավորումների դեմ և ցանկանում ենք հանգամանալից հետաքննություն»,- ասել է նա՝ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ Կուրսկի մարզում ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովի վիրավորումը, ինչպես նաև «Զվեզդա» հեռուստաալիքի նկարահանման խմբի օպերատորի և վարորդի՝ Անդրեյ Պանովի և Ալեքսանդր Սիրկելիի զոհվելը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ)։

Հաղորդվում է, որ Պանովը և Սիրկելին զոհվել են ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով՝ «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի հետ միասին։ ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը բեկորային վնասվածքներ է ստացել Կուրսկի մարզի Սուջայի շրջանում խմբագրության առաջադրանքը կատարելիս։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունում հայտարարել են, որ ՌԴ-ն Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով ռուսաստանցի լրագրողների վիրավորումների և զոհվելու թեման կբարձրացնի համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում, որը նվիրված կլինի ուկրաինական թեմատիկային:

Տեսանյութեր

Լրահոս