Բաժիններ՝

Չեխիայի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Չեխիայի կենտրոնական մասում գտնվող Բորժինի բնակավայրի զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Կարող եմ հաստատել, որ պայթյուն է եղել: Հայտարարվել է հրդեհի ահազանգ»,- Չեխական ռադիոյին հայտնել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վենդուլա Գորակովան։

Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան, դեպքի վայրում աշխատում է 11 հրշեջ հաշվարկ։

Դեպքի վայրին մոտ գտնվող շրջաններից իրականացվել է մարդկանց տարհանում։ Տեղի բնակիչների համար միջադեպը վտանգ չի ներկայացնում: Փակ են մոտակա մի քանի ճանապարհները։

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ օբյեկտում, որտեղ պայթյուն է որոտացել, ոչ միայն պահվում, այլև արտադրվում են խոշոր տրամաչափի զինամթերքներ, որոնք, մասնավորապես, օգտագործվում են Ուկրաինայում։ Բացի այդ, այնտեղ կան ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման հնարավորություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս