Եթե պայմանագրում գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նույնը վերաբերվում է նաև Ադրբեջանին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին վերադարձի հարց չի քննարկվում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Նման բան մենք չենք քննարկում, չենք խոսել։ Դադարեցրե՛ք անընդհատ այդ ռուսական ստվերը տեսնել թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով»,- հարցադրումն իրեն ուղղած լրագրողին ասաց Սիմոնյանը։

ԱԺ խոսնակը շեշտեց՝ ապաշրջափակման թեմայով համաձայնություն դեռ չկա, բայց գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։

Տեսանյութեր

Լրահոս