Ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ-ի համար սահմանների անքակտելիությունն ունի կենսական նշանակություն․Միրզոյան

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Այսօր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ վերստին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունը կենսական նշանակություն ունի»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցեր, այնպես էլ անդրադարձ է արվել տարածաշրջանային իրողություններին, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը, խաղաղության խաչմերուկին և այլն։

ԱԳ նախարարները հատուկ շեշտադրել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է վերջին առնվազն 5 տարիների ցուցանիշը։ Քննարկվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 3 միլիարդ ԱՄՆ դոլարին հասցնելու հնարավորությունները։
Միրզոյանի խոսքով՝ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31