Նպատակ չունենք ռազմական ճանապարհով ՀՀ-ից հանել ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է Նիկոլ Փաշինյանի ասածները՝ Հայաստանի բանակը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի իրականացնելու։

«Նույնիսկ ՀՀ տարածքում գտնվող այն մասը, որտեղ ներխուժել են ադրբեջանական զորքերը, մենք ռազմական գործողություններով լուծելու նպատակ ու գաղափար այս պահին չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ քայլերը չեն նշանակում, որ պետք է պարտադիր կրակել։

«Եթե դու կարող ես այդ հարցը բանակցություններով լուծել, մենք տեսնում ենք այդ տարբերակը»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31