Էսկալացիայի վտանգ կա, հուսով ենք՝ համաձայնագրի ստորագրումն այդ վտանգը նվազագույնի կհասցնի․ Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկրների կողմից վերջնական որոշում կկայացվի այդ համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի Երևանում տեղի ուենցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արաղչին:

«Մենք գտնում ենք, որ Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայնությունը շատ կարևոր է, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար է շատ կարևոր այդ հարցը, և հուսով ենք` այդ խնդիրները շուտով կլուծվեն:

Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում գոյություն ունի, և մենք հուսով ենք, որ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ, այդ վտանգները նվազագույնի կհասնեն և տարածաշրջանում ականատես կլինենք կայունության, որը բոլորի շահերից է բխում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս