Լեհաստանի ԱԳ փոխնախարարը խոստովանել է, որ տառապում է ալկոհոլիզմով

Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան հայտնել է, որ տառապում է ալկոհոլի չարաշահումից, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ուզում եմ հայտնել, բախվել եմ ալկոհոլի չարաշահման խնդրին: Շնորհիվ ընտանիքի, ընկերների, հատկապես բժիշկ Բոգդան Վորոնովիչի և դոկտոր Դորոտա Վորոնովիչի, ինչպես նաև թերապևտների թիմի աջակցության, վերականգնել եմ առողջական վիճակիս նկատմամբ վերահսկողությունը»,- ասել է Շեյնան:

Տեսանյութեր

Լրահոս