Տուժած ոստիկանների, վանդալների հարձակումների արդյունքում վնասված հասարակական ունեցվածքի պատասխանատուն ընդդիմության առաջնորդն են և նրա համախոհները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ Ահա հակիրճ ամփոփումը․

Քաղաքական լարված իրավիճակում Էրդողանը անդրադարձ է կատարել այնպիսի հարցերի ինչպիսիք են՝ Ռամադանի խաղաղության մաղթանքները, եվրոպական երկրների հետ երկխոսության ակտիվացումը, թուրք-ամերիկյան հարաբերությունները, ազգային տոները և այլն:

Սակայն այս ամենի հետ մեկ տեղ փոքր-ինչ անդրադառնալով ներքին քաղաքական վիճակին Էրդողանը նշել է, որ տուժած ոստիկանների, խանութպանների ջարդված ապակիների, վանդալների հարձակումների արդյունքում վնասված հասարակական ունեցվածքի միակ պատասխանատուն ընդդիմության գլխավոր առաջնորդն է և նրա համախոհները։

Ներքին քաղաքական իրավիճակին իշխանության արձագանքներից կարող ենք եզրակացնել, որ ընդդիմությանը վերաբերվող հարցերը նրանք փորձում են ներկայացնել որպես մանրուք:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Տեսանյութեր

Լրահոս