Թուրքիայում կացության իրավունք ունեցող ռուսների թիվը դեկտեմբերի 7-ի դրությամբ 2023 թվականի հունվարի համեմատ նվազել է 34 տոկոսով՝ հասնելով 101 հազարի։
2024 թվականին Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունները կմնան առողջապահությունը, սոցիալական ծախսերը և կրթությունը։ Վրաստանի կառավարությունը նաև նախատեսում է հաջորդ տարի 50 լարիով (18 դոլար) ավելացնել 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակները։ Վճարումները կկազմեն ամսական 415 լարի (153 դոլար):
Այս տարի տարեմուտին՝ դեկտեմբերի 24-ին, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով ամենամյա համերգ-մրցանակաբաշխությունը։
Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները երկու ժամում 26 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ղրիմի տարածքում, ավելի ուշ ՌԴ ՀՕՊ-ը ևս 6 ԱԹՍ է խոսել։
«Օրախնդրի» այս թողարկման հյուրը գրականագետ, դոցենտ Սերժ Սրապիոնյանն է:
Ադրբեջանի իշխանությունները մի ձեռքով անկախ և հետաքննող լրագրողների են ձերբակալում (վերջին մեկ ամսում 8 լրագրող է զրկվել ազատությունից), իսկ մյուս ձեռքով տեղի լրատվամիջոցներին թույլատրում են լուսաբանել, օրինակ, գերիների փոխանակման գործընթացը, Արցախի օկուպացված տարածքների ականազերծման աշխատանքները: Այսինքն, այն, ինչ տեղավորվում է պետական քարոզչական հետաքրքրությունների շրջանակում:
«Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին։ Հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը»։
Իսրայելը շարունակել է սահմանափակել հիվանդների, վիրավորների և բժշկական անձնակազմի ջրի, սննդի և էլեկտրականության հասանելիությունը, ինչպես նաև խոչընդոտել է վիրավորներին բուժհաստատություններ հասցնելուն, ասվում է հաղորդագրության մեջ
Ավելի վաղ Էմիրի գրասենյակային գործերի նախարար Մուհամեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք ալ-Սաբահը հայտնել էր, որ 86 տարեկան հասակում մահացել է էմիր Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ով գահին էր 2020 թվականի սեպտեմբերից։
«Ես կուզեի, որ այդ տարբերակումը չլիներ, մարդիկ 2020 թվականից առ այսօր դեռ աշխատանք, տուն չունեն։ Կառավարությունն ասում է, թե՝ դուք արդեն հարմարվել եք, ինտեգրվել եք, սուտ է, չկա նման բան։
Քուվեյթի էմիրը գահ էր բարձրացել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ իր խորթ եղբոր մահից հետո, ով երկիրը ղեկավարել էր 2006-ից 2020 թվականներին։
«Դրանք Բիլդերբերգյան հայտնի ակումբի՝ փողի տոպրակների հավաքածուի դրածոներն են, որոնք ոչ միայն ներում են, այլև ընդունում ու իրենք էլ մասնակցում են բոլոր այն ցեղասպանական գործողություններին, որոնք Ադրբեջանն իրականացնում է արցախահայերի նկատմամբ: Այդ գործիչները նպաաստում են նրան, որ Ադրբեջանը, քողարկվելով, այսպես կոչված, տարածքային ամոբղջականության սկզբունքով, իրականացնի Ցեղասպանություն:
Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը, մեկնաբանելով ՌԴ նախագահի խոսքերը ԼՂ հակամարտության վերաբերյալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ նախագահը պարզապես փաստեր արձանագրեց, որը փորձում են խեղաթյուրել՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով։
Տուժածների թվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Էլխան Սամեդովը։
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ օրերս հայտարարել էր ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Դեկտեմբերի 15-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Թուրքմենստանը և Եվրամիությունն արդյունավետորեն համագործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում և այդ գործընկերությունը համակարգված կերպով պետք է ընդլայնվի։
Բայրամովն ընդգծել է՝ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ռուս մասնագետները գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:
Ավստրալիայի կողմից հետախուզման մեջ գտնվող աֆղանստացնի Մասուդ Զիքիրիան Թուրքիան լքելուն պես ձերբակալվել է:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2023 թ–ին ակնկալում է ՀՆԱ–ի 7 տոկոս աճ, իսկ 2024 թ. համար՝ 5 տոկոս։ Այս մասին նշել Է ԱՄՀ–ն՝ Հայաստանի հետ վարկային համաձայնագրի կատարման վերանայված արդյունքների մասին մեկնաբանության մեջ։
Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 90,3 տոկոսը։ Այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է աշխարհում ամենահզոր բանակն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ զինտեխնիկայի մատակարարման հարցում կիրառվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են թողել Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության վրա:
Այդպես էլ հայտնի չդարձավ՝ ո՞րն էր հայ ռազմագերիների հայրենադարձման գինը, ի՞նչ նոր բանավոր խոստումներ է տվել Փաշինյանն Ալիևին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի հարցում դուրս կգա կեցվածքի շրջանակներից և պատասխանատվություն կդրսևորի։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
«Այս իշխանության նպատակը մեկն է՝ համակերպվել այս խղճուկ իրավիճակի հետ՝ ցանկացած գնով կառչած մնալով իշխանությունից։ Վստահ եմ՝ դա խաղաղության պայմանագիր չի լինելու, որովհետև Ադրբեջանը որևէ քայլ չի զիջելու, իսկ Հայաստանի այս չարաբաստիկ իշխանությունը, փաստաթղթով ամբողջությամբ հրաժարվելով Արցախին տեր կանգնելու Հայաստանի իրավունքից, Հայաստանը դարձնելու է զրոյական ազդեցությամբ մի երկիր»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար, սակայն իր պայմաններով։ Այս մասին Պեսկովը ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։