«Կրակը թիրախային է եղել». Պեսկովը՝ ԼԺՀ-ում ռուս լրագրողների մահվան մասին

Կրեմլում սպանություն են անվանել ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս լրագրողների գնդակոծումը, որի հետևանքով նրանցից 3-ը զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել:

«Կրակը թիրախային է եղել, նրանց հատուկ ցանկացել են սպանել»,-լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Կիևի ռեժիմը շարունակում է իր չարագործությունները լրագրողների նկատմամբ, մարդկանց, որոնց ձեռքին զենք չի եղել և չկա։

«Դա Կիևի ռեժիմի էությունն է և ևս մեկ անգամ հաստատում է մեր հատուկ ռազմական գործողության իրավացիությունը», -ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Իզվեստիան» հայտնել էր Ուկրաինայի ԶՈւ-ի հրետանային հարվածի հետևանքով հատուկ գործողության անցկացման գոտում իր թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի մահվան մասին:

«Զվեզդա» հեռուստաալիքն իր հերթին իր Telegram-ալիքում հայտնել է հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովի և նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելիի մահվան մասին, իսկ ավելի ուշ՝ նաև այն մասին, որ ծանր վիրավորվել է «Զվեզդա»-ի թղթակից Նիկիտա Գոլդինը:

Տեսանյութեր

Լրահոս