Բաժիններ՝

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս մասին նշված է ՀՀ-ում Լիտվայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Այս օրը  Լիտվայի դեսպան Անդիրուս Պուլոկասը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հարգելով զոհերին՝ մենք հավատարիմ ենք մնում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930