Համապատասխան առաջարկը ԵՀ-ն պատրաստել էր դեկտեմբերին։
Վերջին շրջանում Ադրբեջանն արտգործնախարարի և այլ պաշտոնյաների միջոցով հոխորտանքներ է հնչեցնում Եվրոպայի, այդ թվում՝ մասնավորաբար Ֆրանսիայի հասցեին։
Համագործակցությունը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է նաև պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումներին։
Արձագանքելով տարածաշրջանում տեղի ունեցող հարձակումների կապակցությամբ Իրանի դեմ ուղղված մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հըայտարարել է․ «Տարածաշրջանի Դիմադրության խմբերն իրենց գործողությունների համար Իրանից հրաման չեն ստանում»։
«Bloomberg» պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Եվրամիությունը (ԵՄ) այլընտրանք է փնտրում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար։ Մասնավորապես նշվում է, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել Մոսկվայով Եվրոպա բնական գազի փոխադրման պայմանագիրը, որի ժամկետը կլրանա 2024-ի վերջին։ Չնայած պատժամիջոցներին` ռուսական գազից կախված են Ավստրիան, Սլովակիան և Չեխիան։
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Ադրբեջանի մայրաղաքաք Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել:
Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այց է կատարել Անկարա։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Երկու երկրների առաջանորդները նախագահել են Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը, հանդես եկել մամուլի հայտարարություններով, այնուհետև մասնակցել են Իրան-Թուրքիա գործարար ֆորումին։
Ռուսաստանն Ուկրաինայումավելի քան 7000 զրահամեքենա է կորցրել։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զեկույցում։
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝ նրա նախագահ Հուլուսի Աքարի գլխավորությամբ, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրեժխնդիր լինելու տարբերակներ է ուսումնասիրում այն բանից հետո, երբ խոստացել է վրեժ լուծել Հորդանանի հյուսիս-արևելքում Սիրիայի սահմանի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհված երեք ամերիկացի զինծառայողների համար:
Մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման, և ոչ թե միջնորդները փորձեն սեփական դիվիդենտները քաղել այս գործընթացից:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե ինչ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այսօր նվիրել Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը՝ Բաքու կատարած իր այցի ժամանակ։
Գեներատիվ արհեստական բանականության ոլորտում առաջատար «Microsoft»-ն առաջ է անցնում ծրագրային ապահովման շուկայում իր գլխավոր մրցակցից՝ «Apple»-ից։ Այս մասին հայտնում է Reuters-ից։
2023 թվականին կառուցապատողների կողմից բնակարանների վաճառքն աճել է տարեկան 4,2 տոկոսով, ինչը ընդգծում է Թբիլիսիի անշարժ գույքի շուկայում կայուն պահանջարկը։
Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։
Միջոցառման գլխավոր հերոսները դիմակավորված անձինք են, ովքեր դուրս են գալիս քաղաքի փողոցներ և կամուրջներ։
2023 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, վարկերի տոկոսադրույքները նվազել են: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, նոյեմբերին վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,69 տոկոս, իսկ դեկտեմբերին նվազել է մինչև 12,94 տոկոս։
Բելգիացի ֆերմերներն առաջիկա օրերին կարող են արգելափակել Բրյուսելը, եթե իշխանությունները նրանց ընդառաջ չգնան:
Վրաստանի վարչապետի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Թբիլիսիի արտաքին քաղաքական վեկտորի վրա, քանի որ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնից ազատվելը կապված է 2024 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ և սովորական փոխատեղում է։
Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի Մերձավոր Արևելքում իր ուժերի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2018թ.Հայաստանում արտաքին ուժերի կողմից կազմակերպված գունավոր հեղափոխության նպատակները և զարգացումները:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Այս անգամ NEXT ՍՏՈՊ վլոգի շրջանակներում ուտելու ենք այն, ինչ ԱՄՆ վերջին երեք նախագահները: Արագ սննդի կետերից՝ ինչպիսին «Mcdonald’s»-ն է, մինչև բարձրակարգ իտալական ռեստորաններ․ Երեք տարբեր ռեստորաններ՝ երեք տարբեր գնային առաջարկներով:
«Այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի»,- IRNA-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլա Սայարին։
Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի բանակցողները Փարիզում ընդհանուր հայտարարի են եկել «ՀԱՄԱՍ» շարժման հետ նոր գործարքի վերաբերյալ, որը վերաբերում է «ՀԱՄԱՍ»-ի մոտ պահվող գերիների ազատ արձակմանը: Այս մասին հայտնում է «NBC»-ն:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
«Մենք պետք է վերանայենք անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները: Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին»։