
Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ. Դավիդ Վեյցման

Հայոց ցեղասպանությունը բացել է անցած դարի ամենամութ էջերից մեկը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է Բրյուսել քաղաքի Սոցիալական ապահովության կենտրոնի նախագահ Դավիդ Վեյցմանը։
«Բրյուսելը՝ խաչմերուկների և բախումների քաղաքը, իր պատերի մեջ կրում է աշխարհի հիշողությունը։ Այն չի կարող մոռանալ կամ լռել 20-րդ դարի ողբերգությունների մասին։ Հայոց ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ 1915 թվականին, բացեց անցած դարի ամենամութ էջերից մեկը։ Այն մեզ հիշեցնում է, որ ժողովրդի ոչնչացումը հաճախ սկսվում է լռությամբ, այնուհետև՝ ժխտմամբ։ Այն, ինչ պատմությունն արդեն մեկ անգամ արտադրել է, կարող է կրկնվել, եթե զգույշ չլինենք։ Այսօր էլ, ծայրահեղականության աճի և ժխտող կամ նսեմացնող խոսքի ֆոնին, պետական հաստատություններն ունեն պատասխանատվություն՝ անվանել փաստերը, ճանաչել ճշմարտությունը և փոխանցել հիշողությունը։ Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ»,- ասել է Վեյցմանը։