Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ շեշտելով, որ Կալասի՝ Բաքու պլանավորված այցը սխալ քայլ է։ 

Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կայա Կալասը սխալ է գործում՝ այցելելով բռնապետական Ադրբեջան և չայցելելով Հայաստան, որին Ադրբեջանը շարունակում է սպառնալ։  Պատգամավորը նաև նշել է, որ Բաքուն չարամտորեն միջամտել է ԵՄ անդամ երկրի (խմբ. նկատի ունի Ֆրանսիան) ներքին գործերին և կանգնել է Ռուսաստանի կողքին, երբ միևնույն ժամանակ ժողովրդավարական Հայաստանը նայում է Եվրոպայի ուղղությամբ։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։

Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930